211652_close_icon
views-count2444 դիտում article-date 16:09 27-01-2018

Թրամփը Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու մեծ ցանկություն ունի. ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան

ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հանթսմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ռուս-ամերիկյան հարաբերությունները տեսնել կարգավորված, փոխանցում է Interfax-ը։ «Ես գիտեմ, որ նախագահը կցանկանար տեսնել այդ հարաբերությունները կարգավորված և կարծում եմ, որ նա ավելի շատ ժամանակ կցանկանար տրամադրել ՌԴ-ի հետ հարաբերություններին, ինչի մասին նա բազմաթիվ անգամ նշել է։ Մենք հիմա պետք է առաջընթացի նշաններ ցույց տանք և դրանք առաջ տանենք դրական ուղղությամբ, որպեսզի երկու երկրների նախագահների հետագա շփման համար նախապայմաններ ստեղծենք»,-ընդգծել է դեսպանը։

Նմանատիպ նյութեր