211652_close_icon
views-count27627 դիտում article-date 13:42 27-01-2018

Աստղաբաշխական գրավի դիմաց ազատ է արձակվել աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ արքայազն Վալիդ ալ-Իբրահիմը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հրամանով ձերբակալված թագավորական ընտանիքի անդամներից մի քանիսը, ինչպես նաև բարձրաստիճան մի քանի պաշտոնյաներ ազատ են արձակվել գրավի դիմաց, հաղորդում է BBC News-ը։ Ազատ արձակվածներից մեկն էլ թագավորական դատարանի նախկին նախագահ Խալիդ ալ-Թուվայջիրին է։ Իր ազատության դիմաց վերջինս հսկայական գումար է տվել, սակայն չի նշվում դրա չափը։ Մյուս ձերբակալվածները մնում են Ritz Carlton 5 աստղանի հյուրանոցում։ Ընդհանուր հաշվով, մինչ այժմ ազատ արձակվածների տված գրավի չափը գերազանցել է 100 միլիարդ դոլարը։

Նմանատիպ նյութեր