211652_close_icon
views-count4743 դիտում article-date 11:43 27-01-2018

ԵԽԽՎ եվրոպացի գործընկերների կողմից լավ է ընկալվել Սերժ Սարգսյանի ելույթը. Արփինե Հովհաննիսյան. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ԵԽԽՎ լիագումար նիստին ունեցած ելույթի արձագանքներին՝ ասել է. «ԵԽԽՎ միջանցքներում եվրոպացի գործընկերների կողմից լավ է ընկալվել Սերժ Սարգսյանի ելույթը և դրանում առկա ազդակները ճիշտ են հասկացվել: Կարևոր է նաև այն երկխոսությունը, որ տեղի ունեցավ ՀՀ նախագահի և ադրբեջանցի պատվիրակի միջև՝ ցույց տալով ադրբեջանցի պատվիրակների փաստարկների սին լինելը, բացառապես թատերական հնարքներին տիրապետելը և արժանի հակահարված ստանալու դեպքում, ըստ էության, որևէ արձագանքի ոչ ունակ լինելը, քան դահլիճում, այսպես ասած, սուր ճոճելն է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր