211652_close_icon
views-count2885 դիտում article-date 10:33 27-01-2018

Վարդենյաց լեռնանցքը փակ է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մեղրու, Կապանի, Գորիսի, Սիսիանի, Եղեգնաձորի, Աշտարակի, Արմավիրի, Թալինի, Ապարանի, Մարալիկի, Աբովյանի, Դիլիջանի, Իջևանի, Վանաձորի, Ստեփանավանի, Նոյեմբերյանի, Թումանյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում: Բքի և ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է: Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում, Մեղրու և Արթիկի ճանապարհներին գետնաբուք է։ Գավառ-Սևան և Գավառ-Մարտունի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր