211652_close_icon
views-count17718 դիտում article-date 21:23 26-01-2018

Մաուրիսիո Պոչետինո. Ավելի լավ է, ֆերմայում աշխատեմ, քան՝ «Արսենալում» կամ «Բարսելոնայում»

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է իր ապագային: «Ինչ վերաբերում է «Ռեալը» գլխավորելու մասին լուրերին, ապա ես ամբողջությամբ հավատարիմ եմ «Տոտենհեմին»: Ես աշխատում եմ այնպես, կարծես հավերժ այստեղ եմ: Սակայն ֆուտբոլում երբեք չես կարող իմանալ, թե ինչ հետո կլինի: Ակնհայտ է, որ ես երբեք չեմ գլխավորի «Բարսելոնան» կամ «Արսենալը», քանի որ ես ինձ ասոցացնում եմ «Տոտենհեմի»և «Էսպանյոլի» հետ:Ես աճել եմ «Նյուելս Օլդ Բոյսում», այնպես որ երբեք չեմ գնա «Ռոսարիո Սենտրալ»: Դա իմ որոշումն է: Ավելի լավ է, վերադառնամ Արգենտինա և այնտեղ ֆերմայում աշխատեմ, քան՝ այդ ակումբներում», ասել է Պոչետինոն:

Նմանատիպ նյութեր