211652_close_icon
views-count2763 դիտում article-date 23:30 26-01-2018

Գործակցությունն ընդլայնվում է. Գերմանիան Շիրակում ու Լոռիում ներկայացուցիչ կունենա

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներից է գործունեությունը նաև մարզերում: Այդ գործունեությունը վերաբերում է զարգացման քաղաքականության ոլորտին, տնտեսական կապերի աշխուժացմանը, ինչպես նաև մշակութային կապերի զարգացմանը մարզերում: Մինչ այս հյուսիսային շրջաններում չունեինք Գերմանիայի պաշտոնական ներկայացուցչություն, որը կարող էր ստանձնել այս գործունեությունը, բայց ունենք շատ ծրագրեր ու նախագծեր, որոնք իրականացրել ու հետագայում էլ իրականացնելու ենք՝ ընդլայնելով դրանք Հայաստանի տարբեր մարզերում: Չափազանց շատ համագործակցային հնարավորություններ կան ինչպես Շիրակի, այնպես էլ Լոռու մարզերում»,- այսօր մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը՝ փաստելով, որ այս ամենին կնպաստի Հայաստանի հյուսիսում նորաբաց հյուպատոսարանը: Ինչպես տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/920451/germanian-yndlaynum-e-hamagortsakcutyuny-hayastani.html]«Արմենպրեսը»[/url], Շիրակի մարզում մինչ այս ևս Գերմանիայի կառավարության կողմից տարբեր ծրագրեր իրականացվել են հատկապես համայնքային զարգացման ոլորտում՝ տարբեր վայրերում բացվելով գրասենյակներ: Իրականացվում են նաև ծրագրեր Գերմանիայի համագործակցության՝ GIZ, ինչպես նաև գերմանական վերականգնման KFW բանկի կողմից՝ հատկապես բնապահպանության ոլորտում, նմանատիպ ծրագիր իրականացվում է ինչպես Արփա լճի տարածքում, այնպես էլ Հայաստան-Վրաստան անդրսահմանային գոտում:

Նմանատիպ նյութեր