211652_close_icon
views-count3501 դիտում article-date 18:38 26-01-2018

Առաջարկները նոր չեն, դրանք բազմիցս հնչեցվել են. Իգոր Պոպովը Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման մասին

«Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որը համակարգում է հավելյալ 7 դիտորդի գործունեությունը»,- ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, մեկնաբանելով Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Ռուս համանախագահի խոսքով՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են Արցախի համակամարտության կարգավորման ամենաբարդ կետերը, որոնք խոչընդոտում են կարգավորման գործընթացին: Համանախագահը հարցազրույցն ավարտել է՝ նշելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն իր կողմից ջանք չի խնայի Երևանին ու Բաքվին ձեռնտու տարբերակներ ներկայացնելու համար: «Երբ կողմերը պատրաստ կլինեն հանդիպման, հնարավոր կլինի երկու երկրների առաջնորդներին առաջարկել համապատասխան տարբերակները»,- եզրափակել է Պոպովը: [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/18/1087067/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը։

Նմանատիպ նյութեր