211652_close_icon
views-count23482 դիտում article-date 17:58 26-01-2018

Շիրակի մարզի հրշեջ-փրկարարները հերթական անգամ ապացուցեցին իրենց մարդկային հատկանիշները՝ անօգնական քաղաքացիներին օգնության ձեռք մեկնելով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 26-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Աշոցքի փրկարարները Աշոցք-Կրասար ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դաշտում հայտնված ձյան միջից դուրս են բերել Nissan X-Trail մակնիշի 94 ԼM 444 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան ձնակույտի միջից դուրս են բերել Աշոցքի թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ Վ. Դանիելյանի գլխավորությամբ: Թիվ 52 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները այսօր նաև ձնաշերտում հայտնված ВАЗ 2106 մակնիշի 34 RV 627 համարանիշի ավտոմեքենան են դուրս բերել, իսկ նրա 6 ուղևորներին էլ ժամանակավորապես տեղափոխել են փրկարարական ջոկատ՝ մինչև կկարգավորվեր խոտանված ավտոմեքենան: Ավտոմեքենայում եղել են վարորդը և 3 ուղևորներ: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր