211652_close_icon
views-count2571 դիտում article-date 16:03 26-01-2018

Ընտանեկան բռնության ենթարկված ավելի շատ երեխա է տեղափոխվել Երեխաների աջակցման կենտրոն. Aravot.am. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Անցյալ տարի «Երեխաների աջակցության կենտրոնը» դժվար իրավիճակներում հայտնված ավելի շատ երեխաներ է ընդունել, քան նախորդ տարիներին, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/01/26/933470/]Aravot.am[/url]-ը։ Հիմնականում կենտրոն են տեղափոխվում ընտանեկան բռնությունից տուժած երեխաներ: Այսօր այս մասին ասաց «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանը: 2017-ին կենտրոնը 215 երեխա է ընդունել: «Մարդիկ փորձում են կոնֆլիկտ լուծել` երեխաներին դարձնելով միջոց»,-ասաց տիկին Անտոնյանը: Գալիս են նաեւ այն երեխաները, որոնց ծնողներն, ըստ տիկին Անտոնյանի, չեն կարողանում համարժեք արձագանքել դեռահասության տարիքում ծագած խնդիրներին: Միրա Անտոնյանն այդ բոլոր խնդիրների հիմքում տեսնում է աղքատությունը եւ ընտանեկան կազմալուծվածությունը: Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/26/933470/]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր