211652_close_icon
views-count17904 դիտում article-date 23:46 25-01-2018

Վերջապես կարող եմ փակագծեր բացել. ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյան

ԵԽԽՎ–ն ընդունել է ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը, որի տեքստից հայկական պատվիրակությանը հաջողվել է հանել բոլոր հակահայկական ձևակերպումները։ Այդ մասին [url=https://web.facebook.com/arpine.hovhannisyan.14]ֆեյսբուքյան իր էջում [/url]գրառում է կատարել ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախագահ Արփինե Հովհաննիսյանը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև. «Վերջապես կարող եմ փակագծեր բացել.... Հարգելի գործընկերներ, Քիչ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց ադրբեջանական պատվիրակ Սեվինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը: Ամիսներ առաջ անդրադարձել էինք բանաձևին, սակայն առանց փակագծերը բացելու: Այլևս արդեն փաստ է, որ փաստաթուղթը չեզոք է՝ առանց որևէ հակահայկական ձևակերպումների: Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում: Մասմավորապես՝ երեխաների զոհերից հիշատակվել էր միայն Զահրա Գուլիևան, խոսվել էր միայն ադրբեջանցի ներքին տեղահանված անձանց և իհարկե, Լեռնային Ղարաբաղի և այլ շրջանների օկուպացիայի մասին և այլն: Այսօր զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր