211652_close_icon
views-count4671 դիտում article-date 22:54 25-01-2018

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին ժամը 22:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց: Հունվարի 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գետափ-Մարտունի ավտոճանապարհին առկա է բուք: Շիրակի մարզում առկա է մերկասառույց: [b]Սյունիքի մարզի Քաջարան, Լոռու մարզի Ստեփանավան և Վանաձոր քաղաքներում տեղում է ձյուն: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [/b] Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատար ավտոմեքենաների համար: Հունվարի 25-ին, ժամը 09:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 111 բեռնատար ավտոմեքենա:

Նմանատիպ նյութեր