211652_close_icon
views-count8415 դիտում article-date 22:27 25-01-2018

Զիդանն ընդունել է, որ կարող է պաշտոնանկ լինել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Իսպանիայի գավաթի քառորդ եզրափակիչ փուլում «Լեգանեսին» պարտվելուց հետո (1:2), խոստովանել է, որ կարող է պաշտոնանկ լինել, եթե մադրիդցիները Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում չհաղթահարեն ՊՍԺ-ի արգելքը: Ակնհայտ է, որ իմ ապագան կախված է ՊՍԺ-ի հետ խաղերից: Ես մարզիչն եմ, ես եմ պատասխանում արդյունքների համար: Ես միշտ պայքարելու եմ, աշխատելու և ձգտելու թիմն ավելի ուժեղ դարձնել: Չեմ փոշմանում, որ որոշ խաղացողների չէի հայտավորել, նրանց հանգիստ է պետք: Թղթի վրա մենք լիովին մարտունակ թիմն ունեինք, սակայն խաղը չստացվեց», ասել է Զիդանը: Լա Լիգայում «Ռեալը» 19 խաղից հետո զբաղեցնում է 4-րդ տեղը՝ «Բարսելոնայից» ետ մնալով 19 միավորով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր