211652_close_icon
views-count51431 դիտում article-date 20:46 25-01-2018

Առաջին անհրաժեշտության խորհուրդներ՝ վթարի վայրում առաջինը հայտնվածներին. SHAMSHYAN.com-ի ընթերցողի նամակը

[b]Մեր ընթերցող Դավիթ Բաղդասարյանը մեզ նամակ է ուղարկել, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.[/b] Բարև Ձեզ։ Թույլ տվեք հայտնել իմ շնորհակալությունը և հիացմունքը Ձեր տրամադրված նորությունների օպերատիվությամբ և մանրամասնությամբ։ Ձեր ներկայացված նյութերում հաճախ եմ կարդում, կամ տեսնում, որ մեր համաքաղաքացիներն անշահախնդիր ու եռանդով օգնություն են ցուցաբերում վթարներում տուժած անձանց։ Դա շատ ողջունելի է, բայց, ցավոք, միշտ չէ, որ դա արվում է ճիշտ, և այդ օգնությունն ինքնին, կարող է դառնալ ողբերգության պատճառ։ Հաշվի առնելով Ձեր կայքի հեղինակությունը և լսարանի մեծությունը, խնդրում եմ տեղադրեք նյութեր, թե ոնց պետք է օգնել վթարներում տուժածներին։ [b]Մասնավորապես․[/b] չի կարելի տեղաշարժել ուշագնաց տուժածին։ Նա կարող է ունենալ պարանոցի, կամ ողնաշարի կոտրվածք, և անզգույշ տեղաշարժը կարող է բերել նուրբ նիարդային հյուսվածքների վնասմանն ու դառնալ մահվան պատճառ: Նման դեպքերում կարելի է միայն․ փորձել ուշքի բերել (եթե գիտեն ոնց՝ արհեստական շնչառություն, սրտի արտաքին մերսում), առանց մարմինը շարժելու․ եթե արյունահոսող վերք կա՝ բինտով, կամ այլ կտորով, փակել ու սեղմել, որպեսզի կանխվի արյան կորուստը․ պատրաստել միջոցներ կրակի հնարավար բռնկումը կանխելու համար (կրակմարիչ, պինդ մեծ կտորեղեն, և այլն) սպասել փրկարարներին․ գիտակից տուժածի դեպքում՝ համոզվել, որ տուժածը կարող է ինքնուրույն շարժել գլուխն ու ոտքերը, այնուհետև օգնել նրան դուրս գալ, բայց ոչ թե քաշքշելով, այլ հեռացնելով խոչընդոտները։ Եթե տուժածը չի կարողանում շարժել գլուխը կամ ոտքերը՝ նույնպես կա պարանոցի, կամ ողնաշարի կոտրվածքի վտանգ․ եթե տուժածի մեջ մխրճվել է ինչ-որ բեկոր, չի կարելի այն հանել, որովհետև բեկորն իրենով փակում և կանխոմ է արյունահոսությունը․ Իմ գրվածները շտկման և, միգուցէ, ավելացման կարիք ունեն մասնագերտների կողմից։ Ես պարզապես նշել եմ մի քանի կարևոր կետեր, որոնք հաճախ տեսնում եմ [url=https://shamshyan.com/hy/articles/videos/]Ձեր տեսանյութերում[/url]։ [b]Շնորհակալություն Ձեր կատարված աշխատանքի համար։ Հարգանքով Դավիթ[/b]

Նմանատիպ նյութեր