211652_close_icon
views-count4280 դիտում article-date 20:28 25-01-2018

Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում գետնաբուք է. Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի,կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Ապարանի, Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում: Ջաջուռի և Քեթիի լեռնանցքներում գետնաբուք է: Գորիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: [b] ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր