211652_close_icon
views-count2021 դիտում article-date 22:16 25-01-2018

Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղարին

Հունվարի 24-ին Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Վիլնյուս) հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Անդրեյ Պիլդեգովիչին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին ինչպես երկկողմ օրակարգային, այնպես էլ՝ միջազգային հարթակում համագործակցությանն առնչվող հարցեր։ Դեսպան Մկրտչյանն անդրադարձավ ՀՀ-ԵՄ միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ կոչ անելով աջակցել Լատվիայի խորհրդարանում այն վավերացնելու ուղղությամբ իրականացվելիք ընթացակարգային գործընթացին։ Առանձնահատուկ կարևորելով ս.թ. հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ Լատվիան ամենաբարձր մակարդակով կմասնակցի գագաթաժողովին: Դեսպանը ներկայացրեց մինչ օրս Լատվիայում դեսպանության կազմակերպած մշակութային միջոցառումները, խոսեց 2018թ. ծրագրերի մասին: Երկուստեք անդրադարձ եղավ հայ-լատվիական տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությանը, որի համատեքստում դեսպան Մկրտչյանը նշեց, որ հայկական կապիտալի աննախադեպ ներդրման շնորհիվ հնարավոր դարձավ Ռիգայի Կեմպինսկի հյուրանոցի վերանորոգումն ու վերաբացումը: Դեսպան Մկրտչյանը պետքարտուղար Պիլդեգովիչին ներկայացրեց նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների անցկացման անհրաժեշտությունը։

Նմանատիպ նյութեր