211652_close_icon
views-count2546 դիտում article-date 20:16 25-01-2018

Հայաստանն ամեն ինչ անում է, որ պահպանի բալանսը. Շավարշ Քոչարյան

«Հայաստանն իր հերթին ամեն ինչ անում է, որպեսզի պահպանի ռազմական բալանսը՝ ներառյալ նաև օգտվելով մեր դաշնակցի՝ Ռուսաստանի, այսպես ասած, հնարավորություններն օգտագործելով, ընդ որում ավելի մատչելի գնով ստանում է համապատասխան սպառազինություն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն, արձագանքելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու վերաբերյալ հարցին։ Վերջին տարիներին Բաքուն Մոսկվայից 5 միլիարդ դոլարի սպառազինություն է գնել, այդ թվում՝ հարձակողական: Հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։

Նմանատիպ նյութեր