211652_close_icon
views-count4116 դիտում article-date 19:52 25-01-2018

Գյուղարտադրողի համար դիզելային վառելանյութը կսուբսիդավորվի. Իգնատի Առաքելյան

«Չնայած դիզելային վառելանյութի սուբսիդավորումը նախատեսված չէր, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք հանձնարարական ՀՀ նախագահի կողմից, վերլուծել ենք շուկայում իրավիճակը և պատրաստում ենք ծրագիր, որը մենք կներկայացնենք և կշարունակենք սուբսիդավորումը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, հավելելով, որ մեխանիզմի, չափաքանակի և վերջնական գնի մասին լրացուցիչ կտեղեկացնեն: Իգնատի Առաքելյանը գնահատմամբ՝ դիզվառելիքի մինչև 440 դրամ թանկանալու հեռանկարը էականորեն չի ազդի գյուղարտադրանքի արժեքի վրա: «Կարտոֆիլի, խաղողի, լոլիկի բերքի արժեքի վրա շատ ազդեցություն չի ունենում, մինչև 1-1.5 դրամ, այսինքն՝ դա էական չի: Ցորենի, դաշտավարության, կերային մշակաբույսերի ու հացահատիկի վրա դա ազդում է: Իրականում, եթե նորմալ ագրոտեխնիկական միջոցառումներ են կիրառվում, մինչև 3.5-4 դրամ ազդում է 1 կիլոգրամ արժեքի վրա»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր