211652_close_icon
views-count13747 դիտում article-date 18:58 25-01-2018

Օբամեյանգի տրանսֆերը «Արսենալ» կարող է խափանվել

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-ԷմերիկՕբամեյանգի տեղափոխությունը «Արսենալ» կարող է խափանվել: Ակումբների միջև բանակցությունները մտել են փակուղի: Ինչպես հայտնում է Kicker-ը, «Բորուսիան» դժգոհ է, որ «Արսենալը» յուրանքանչյուր առաջարկի շուրջ երկար է մտածում: Գերմանական ակումբը Օբեմեյանգի դիմաց 70 մլն եվրո է ակնկալում ստանալ: «Արսենալը» առաջարկել է 45 միլիոն՝ գումարած 5 միլիոն պարգևավճարների տեսքով, սակայն այդ առաջարկությունը մերժվել է: «Արսենալի» նոր առաջարկը նախորդից մի փոքր բարձր է: Դա էլ հարուցել է «Բորուսիայի» ղեկավարության դժգոհությունը, որը գտնում է, որ եթե բանակցություններըր շարունակվեն նույն ոգով, ապա դրանք կխափանվեն:

Նմանատիպ նյութեր