211652_close_icon
views-count12463 դիտում article-date 19:16 25-01-2018

Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի կունենա Երիտասարդների օրհնության միջոցառում

Հունվարի 26-ին` ժամը 11:30-ին, Երիտասարդական ակումբների դաշնությունը և Արարատյան Հայրապետական Թեմը սիրով հրավիրում են ներկա գտնվելու տարվա ամենաջերմ օրվա՝ սիրո և երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին: Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը ողջույնի խոսքով հանդես կգա: Տեր Եսայի քահանա Արթենյանը կներկայացնի Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը: Տերյան մշակութային կենտրոնը կներկայացնի ազգային հարսանեկան հանգուստներ, իսկ տոնը կգունավորի «Հայասա» ֆոլկ բենդը: Կկազմակերպվեն թիմային հետաքրքիր խաղ-մրցույթներ, որոնց հաղթողները կստանան անակնկալ նվերներ: Միջոցառման կիզակետը՝ անակնկալ սիրո խոստովանություններն են: Երիտասարդական ակումբների դաշնության կամավորների կողմից թխվել են աղի բլիթներ, որոնք կբաժանվեն մասնակից երիտասարդներին: Նախաձեռնության կազմակերպիչներն են Երիտասարդական ակումբների դաշնությունը, Արարատյան Հայրապետական թեմը, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ և Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնը։ Նախաձեռնության գործընկերներն են՝ «Armenian Tours» տուրիստական կազմակերպությունը, «Հայաստանի գանձեր» խանութ-սրահը, «Apricot» հուշանվերներ և զարդեր արտադրող ընկերությունը, «Փողոց Պարադի 588» հրուշակեղեն թողարկող ընկերությունը և «Ranidi» աքսեսուարների օնլայն խանութ-սրահը։ Միջոցառման անցկացման վայրը՝ Ռ. Իսրայելյան 21, Արարատյան Հայրապետական թեմի դահլիճում, որը գտնվում է Սուրբ Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցու բակում: [b]Երիտասարդական ակումբների դաշնություն [/b]

Նմանատիպ նյութեր