211652_close_icon
views-count13239 դիտում article-date 13:58 25-01-2018

Հենրիխ Մխիթարյան. Հրաշալի կլինի խաղալ փոխանցումների արքայի հետ

«Արսենալի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը անդրադարձել է իր նոր թիմի խաղաոճին: ««Արսենալը» անհավանական խաղաոճ ունի, շատ խաղացողներ անընդհատ շարժվում են: Կձգտեմ հնարավորինս նրանց օգնել: Հրաշալի կլինի խաղալ Օզիլի հետ միասին: Բոլորը գիտեն, որ նա գերազանց խաղացող է և փոխանցումների արքա: Անհամբերությամբ սպասում եմ: Ինձ հիացնում է նրա ինտելեկտը, թե ինչպես է նա կարդում և հասկանում խաղը, ինչպես է այն առաջ տանում, և իհարկե՝ նրա վերջնական որոշումը», ասել է Մխիթարյանը:

Նմանատիպ նյութեր