211652_close_icon
views-count4201 դիտում article-date 13:27 25-01-2018

Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը. կստեղծվի 30-50 աշխատատեղ

ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր վարել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Կառավարությունը բավարարել է «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը հումքն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ։ Իրականացվել է 1 մլրդ ՀՀ դրամի ներդրում, մինչև ծրագրի ավարտը (2021թ.) նախատեսվում է իրականացնել ևս 2 մլրդ ՀՀ դրամի ներդրում։ Ծրագրի ընթացքում նախատեսվում է ստեղծել մոտ 30-50 աշխատատեղ՝ 150.000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Արտադրանքի ծավալները տարեկան կկազմեն 200 մլն ՀՀ դրամ, որից 175 մլն ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ-ում, իսկ 25 մլն ՀՀ դրամի արտադրանքը կարտահանվի ԵԱՏՄ անդամ-երկրներ։

Նմանատիպ նյութեր