211652_close_icon
views-count7187 դիտում article-date 12:45 25-01-2018

«Մանչեսթեր Յունայթեդը» Դե Խեային 100 մլն եվրոյից պակաս չի վաճառի «Ռեալին»

«Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո երրորդ անգամ կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեային: 27-ամյա իսպանացու գործակալ Ժորժե Մենդեշը արդեն հայտնել է նրան մադրիդցիների մտադրության մասին: Առաջին անգամ Դե Խեայի տեղափոխությունը «Ռեալ» խափանվեց ֆաքսի հետ կապված զավեշտալի պատմության պատճառով, երկրորդ անգամ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշեց պահել Կեյլոր Նավասին: Հավանականություն կա, որ Դե Խեայի տրանսֆերը չստացվելու դեպքում «Ռեալը» փորձի ձեռք բերել «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուային:

Նմանատիպ նյութեր