211652_close_icon
views-count1998 դիտում article-date 18:52 25-01-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունվարի 24-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 24-ից 25-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 3-ը։ Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք։ Բացահայտվել է գողության 11, խարդախության 5, անձի առևանգման 2, յուրացման, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության և ապօրինի ծառահատման 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր