211652_close_icon
views-count3170 դիտում article-date 12:20 25-01-2018

Նորք-Մարաշ վարչական շրջանում տեղի է ունեցել նորակոչիկների զինծառայության ճանապարհման ավանդական արարողություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մայրաքաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանից բանակային ծառայության մեկնող մի խումբ նորակոչիկների ճանապարհման ավանդական արարողություն է տեղի ունեցել Սուրբ Աստվածածին եկեղեցում: Վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա են գտնվել Կենտրոն և Նորք-Մարաշ տարածքի զինվորական կոմիսար, գնդապետ Սերոբ Արմենակյանը, Երկրապահ կամավորականների միության անդամներ, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներ, զինվորականներ, նորակոչիկների ծնողները, հարազատներն ու բարեկամները: Հայոց բանակի շարքերը համալրելու մեկնող նորակոչիկների օրհնության կարգ է կատարել և տերունական աղոթք հնչեցրել Սուրբ Աստվածածին եկեղեցու սպասավոր Տեր Զաքարիա քահանա Ավետիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր