18287 դիտում
09:41 25-01-2018
Հայաստանի ագրարային համալսարանից վերցրել են 3 մասնաշենքերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տարեվերջին կառավարության կայացրած որոշման հետևանքով հայտնվել է դժվար կացության առաջ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ կառավարության՝ դեկտեմբերի 28-ի որոշմամբ` ագրարային համալսարանից վերցվել են մասնաշենքերից երեքը, որոնք գտնվում են Երևանի Կորյուն փողոցի 15, 17, 19 հասցեներում, ինչպես նաև կաթսայատունը: Փոխարենը բուհին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են Երևանի Ա. Գրիբոյեդովի անվան հ 41 հիմնական դպրոցի շենքն ու կաթսայատունը: Սակայն նոր տարածքն անհարմար վայրում է՝ Մյասնիկյան պողոտայում, դեպի գազանանոց տանող ճանապարհին: Ավելին` նոր տարածքն անմխիթար վիճակում է, և հիմնանորոգման համար դեռ պետական բյուջեից չեն հատկացվել գումարները:
Իսկ բուհից նշված մասնաշենքերը վերցրել են, որովհետև ըստ պատճառաբանության` այնտեղ պետք է տեղակայվեն պետական գերատեսչություններ: Թե որոնք են այդ գերատեսչությունները, դեռ հայտնի չէ. համենայնդեպս, բուհի ղեկավարությանը կառավարությունից ասել են, որ որոշում չի կայացվել: Իսկ մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, այս տարածքը կմնա ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության հաշվեկշռում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1473 դիտում
21:12 07-04-2015
Շահագործման են հանձնվել զինվորական հոսպիտալի նոր մասնաշենքերը
1354 դիտում
22:29 01-03-2023
Ըստ սցենարի՝ թշնամու օդուժից ռմբակոծվել է համալսարանի մասնաշենքերը․ ուսումնավարժություն՝ ԵՊՀ-ում
799 դիտում
21:31 03-02-2014
Սեն Դենիի համալսարանից 2000 մարդ է տարհանվել
Այս բաժնից
619 դիտում
08:07 17-04-2024
Վրաստան մուտքի համար ՀՀ քաղաքացիները պիտի պարտադիր առողջապահական ապահովագրություն ունենան. «Ժողովուրդ»