211652_close_icon
views-count6383 դիտում article-date 09:11 25-01-2018

Մովսես Հակոբյանը՝ Օհանյանի հետ հանդիպման և իր պաշտոնանկության մասին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ գեներալիտետի փակ հանդիպումները դադարեցվել են: Օրեր առաջ գրել էինք, որ ՀՀԿ շրջանակներում քննարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը, իսկ գեներալիտետը պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի և պարբերական հանդիպումներ է սկսել՝ իր թեկնածուին պաշտպանության նախարարի պոստ տեղափոխելու ուղղությամբ: Իշխանական նեղ շրջանակներում խոսվում էր, որ մամուլում Վիգեն Սարգսյանի դեմ սկսած արշավի հետևում հենց գերենալիտետն է կանգնած, մասնավորապես, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, որից Վիգեն Սարգսյանը ցանկանում է ազատվել այնպես, ինչպես ազատվեց ԳՇ պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանից: Գեներալիտետի վերջին հանդիպումը, ըստ մամուլի տեղեկությունների, եղել է մի քանի օր առաջ. Հանդիպել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը: ՀԺ-ն փորձեց այլ մեկնաբանություն ստանալ անձամբ Մովսես Հակոբյանից: [b]-Պարոն Հակոբյան, մամուլում գրվել է, որ դուք և Սեյրան Օհանյանը օրերս հանդիպել եք և երեք ժամ զրուցել, ինչ-որ արտառոց բա՞ն կար, հերքո՞ւմ եք, թե հաստատում այդ լուրը, և ի՞նչ կասեք գեներալական կազմի հանդիպումների մասին:[/b] -Ինձ հետաքրքիր չեն էդ գրածները: [b]-Բայց անընդհատ խոսվում է...[/b] -Էնքան խոսացեք, դուք խոսացեք, ձեր կայքերը չեմ նայել ձեր գրածները ու ինձ պետք չի, ես ուրիշ բան եմ անում: [b]-Իսկ ձեր պաշտոնանկության մասին խոսակցություննե՞րը:[/b] -Ես հիվանդ խոսակցությունները չեմ կարող ոչ մեկնաբանել, չգիտեմ, դուք ձեր գործով զբաղվեք, մենք մեր գործով զբաղվենք: [b]-Պարոն Հակոբյան, խոսվեց նաև, որ Վիգեն Սարգսյանի դեմ մամուլում սկսված արշավի հետևում նաև դուք եք կանգնած:[/b] -Հիվանդ եք դուք, էդ հիվանդներին տարեք, հոգեբուժարանում հարցրեք: Ես հիվանդների հետ չեմ կարող զրուցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր