211652_close_icon
views-count41325 դիտում article-date 21:00 24-01-2018

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. Opel-ը մխրճվել է կայանված MAN-ի մեջ. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 123-րդ կմ հատվածում՝ Եղեգնաձորի վարչական տարածքում, բախվել են Կապան քաղաքի բնակիչ, 52-ամյա Վարդան Մաթևոսյանի վարած MAN մակնիշի 012 ԼՍ 43 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Գլաձոր գյուղի բնակիչ, 39-ամյա Արտյում Մովսիսյանի վարած Opel մակնիշի 35 ՕZ 538 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Ա. Մովսիսյանն ու նրա ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ, 33-ամյա Վասպուրակ Դավթյանն ու 26-ամյա Մնացական Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև նույն վաշտի հետաքննիչ Սերգեյ Համբարձումյանը: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ: Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ մարզային փրկարարական վարչության պետ Սամվել Ռշտունու գլխավորությամբ: Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ն է բախվել MAN–ին, իսկ MAN-ը եղել է կայանված վիճակում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր