211652_close_icon
views-count3918 դիտում article-date 20:35 24-01-2018

Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին

Այսօր՝ հունվարի 24-ին, Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: 2018թ. անդրանիկ հանդիպման սկզբում դեսպան Կասպշիկը մաղթել է խաղաղ տարի և հույս հայտնել, որ ընթացիկ տարում ևս առաջնագծում կպահպանվի համեմատաբար հանգիստ իրադրություն: Այնուհետև մտքեր են փոխանակվել արցախա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների և սահմանում տիրող ընթացիկ զարգացումների վերաբերյալ: [b] ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր