3174 դիտում
21:49 24-01-2018
Ստրասբուրգում Էդվարդ Նալբանդյանը ստորագրել է ԵԽ մի շարք կոնվենցիաներ
Այսօր՝ հունվարի 24-ին, Ստրասբուրգում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը ստորագրեցին ԵԽ մի շարք կոնվենցիաներ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ ստորագրվեցին «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» ԵԽ (վերանայված) կոնվենցիան, Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին» ԵԽ կոնվենցիան (2010թ. արձանագրությամբ փոփոխված), «Ֆուտբոլային խաղերի և մարզական այլ միջոցառումների ժամանակ ապահովության, անվտանգության և սպասարկման խնդիրներին միասնական մոտեցման մասին» ԵԽ կոնվենցիան, «Ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիային կից՝ լրացուցիչ արձանագրությունը և «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ պայքարի մասին» կոնվենցիան:
Նմանատիպ նյութեր
3319 դիտում
17:06 15-06-2017
Եթե կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաներ ունենք, պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք. վարչապետ
Այս բաժնից
475 դիտում
12:04 25-04-2024
Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
364 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ