211652_close_icon
views-count54516 դիտում article-date 15:29 24-01-2018

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 20-ամյա վարորդի Mercedes-ը և 38-ամյա վարորդի Tօyota Camry-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Նոր Հաճնի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի բնակիչ՝ 38-ամյա Հրաչ Առաքելյանի վարած Tօyota Camry մակնիշի 44 VՍ 441 համարանիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 20-ամյա Խոսրով Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 34 QC 884 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Հրանտ Գալստանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ռուբեն Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր