211652_close_icon
views-count3230 դիտում article-date 14:40 24-01-2018

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում. Սերժ Սարգսյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը մեծապես կարևորում է ընթացիկ տարվա հոկտեմբերին Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը և նշում, որ դա մեր երկրի դիվանագիտության տարիների աշխատանքի գագաթնակետն է՝ ամենախոշոր իրադարձությունը, որը Հայաստանը կազմակերպել է, փոխանցում է [url=https://armenpress.am/arm/news/920063/frankofoniayi-gagatnazhoxovi-yntacqum-ashkharhi-petutyunneri.html]Armenpress.am[/url]-ը։ «Մենք կկարողանանք Հայաստանը ներկայացնել ողջ աշխարհին, մենք կանենք ամեն հնարավորը, որպեսզի այն մեծ հաջողություն ունենա: Հաշվի առեք, որ աշխարհի պետությունների գրեթե կեսը ներկա կլինի Երևանում, հիմնականում պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»,- այդ մասին ՀՀ նախագահը նշել է L'Express պարբերականին տված հարցազրույցում՝ պատասխանելով, հարցին, թե ինչ նշանակություն կունենա գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի համար: Սերժ Սարգսյանի խոսքով, մեր երկրի համար Ֆրանկոֆոնիան ոչ միայն լեզվաբանական համայնք է. դա առաջին հերթին արժեքների համայնք է՝ կառուցված քաղաքակրթության տեսլականի շուրջ, որը մենք կիսում ենք Ֆրանսիայի հետ: «Դա մարդկության կոնցեպցիա է՝ հիմնված հիմնական սկզբունքների վրա: Ավելին՝ կարգախոսը, որը մենք ընտրել ենք՝ հետևյալն է. «Համատեղ կյանք»: Դա նշանակում է հիմնական ազատությունների հարգանք, սոցիալական համերաշխություն, խաղաղ գոյակցություն, տղամարդկանց և կանանց հավասարություն, առաջնային ուշադրություն երիտասարդությանը»,- ասել է Սարգսյանը: ՀՀ նախագահն ընդգծել է, որ գագաթնաժողովի շրջանակում անցկացվելու է տնտեսական մեծ ֆորում, որը կմիավորի գործարարներին և ֆրանսախոս ձեռնակատերերին, որոնք կներդնեն ֆրանսախոս աշխատակիցների միջազգային ցանցի հիմքերը: «Դա մեծ նախանշան է»,- ընդգծել է Սարգսյանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/920063/frankofoniayi-gagatnazhoxovi-yntacqum-ashkharhi-petutyunneri.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր