12013 դիտում
14:37 24-01-2018
«Արսենալը» 75 մլն ֆունտով ձեռք կբերի Օբամեյանգին ու Էվանսին
Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին շաբաթը «Արսենալը» մտադիր է երկու տրանսֆեր իրականացնել. ձեռք բերել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին և «Վեսթ Բրոմվիչի» պաշտպան Ջոնի Էվանսին:
Ներկայումս «Արսենալը» 28-ամյա գաբոնցուն ձեռք բերելու համար բանակցություններ է վարում «Բորուսիայի» հետ, և հույս ունի համաձայնության գալ 55 մլն ֆունտի շուրջ:
Ինչ վերաբերում է Էվանսին, ապա «զինագործների» շանսերը՝ նրան ձեռք բերելու հարցում, կտրուկ բարձրացան, երբ «Մանչեսթեր Սիթին» որոշեց Էվանսի փոխարեն կենտրոնանալ Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտի վրա:
Էվանսի պայմանագիրը «Վեսթ Բրոմվիչի» հետ ավարտվում է հաջորդ մրցաշրջանի վերջում, բացի այդ՝ նրա պայմանագիրը նախատեսում է 3 մլն ֆունտ փոխհատուցում, եթե թիմը դուրս թռնի Պրեմիեր լիգայից, այդ իսկ պատճառով «Արսենալը» հույս ունի Ջոնիի համար վճարել մինչև 20 մլն ֆունտ:
Նմանատիպ նյութեր
9741 դիտում
16:55 15-01-2018
«Արսենալը» 45 մլն ֆունտով ձեռք կբերի Մալքոլմին և պատրաստում է նաև Մխիթարյանի տրանսֆերը
3515 դիտում
16:30 31-05-2017
ՊՍԺ-ն Օբամեյանգին ձեռք կբերի 70 մլն եվրոյով
6835 դիտում
23:21 31-05-2018
«Մանչեսթեր Սիթին» մինչև այս շաբաթ 102 մլն ֆունտով ձեռք կբերի Մարեզին ու Ժորժինյոյին
Այս բաժնից
3703 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
988 դիտում
22:41 09-04-2024
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը արտագնա խաղում հաղթեց Բուլղարիայի ընտրանուն
1198 դիտում
13:27 08-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը