211652_close_icon
views-count3504 դիտում article-date 13:38 24-01-2018

Սերժ Սարգսյանը՝ ԵԽԽՎ-ում. Վեհաժողովը քիչ անց կընտրի մարդու իրավունքների հանձնակատար. aravot.am

Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ժամանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), հայտնում է [url=http://www.aravot.am/2018/01/24/932934/]aravot.am[/url]-ը։ Ս. Սարգսյանը գրառում կատարեց ԵԽԽՎ Ոսկե գրքում: Այս պահին ՀՀ նախագահը հանդիպում է ունենում ԵԽԽՎ նորընտիր նախագահ Միկելե Նիկոլետտիի հետ, այնուհետև ծրագրված է հանդիպում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ: Այս հանդիպումները փակ են ԶԼՄ-ների համար: ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո նախատեսված է համատեղ մամուլի ասուլիս: Այսօր կեսօրին՝ Երևանի ժամանակով ժամը 15.00-ին, ԵԽԽՎ լիագումար նիստում Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով, որին կհաջորդի պատվիրակների հետ հարցուպատասխանը: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/01/24/932934/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր