211652_close_icon
views-count3968 դիտում article-date 16:36 24-01-2018

Հայաստանն այժմ ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին է. ԿԳ նախարար

Լոնդոնում ընթացող կրթության համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների իր գործընկերների հետ: Լևոն Մկրտչյանը մասնավորապես հանդիպել և երկկողմ համագործակցության հարցեր է քննարկել Չեռնոգորիայի, Ուկրաինայի և Սերբիայի կրթության և գիտության ոլորտների ղեկավարների հետ: Չեռնոգորիայի նախարար Դամիր Սեովիչի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են հանրակրթության ոլորտի, մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման համակարգի զարգացման միտումները: ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ գտնվում է ուսուցիչների վերապատրաստման համակարգի վերափոխման շեմին և միջազգային հաջողված փորձը մեր երկրի համար հետաքրքիր է: Սերբիայի կրթության, գիտության և տեխնոլոգիաների զարգացման նախարար Մլադեն Սարկեվիչի և Ուկրաինայի կրթության և գիտության նախարար Լիլյա Գրինևիչին հետ հանդիպման ժամանակ Լևոն Մկրտչյանը քննարկել է Եվորապական Միության «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները: Անդրադարձ է եղել Արևելյան գործընկերության անդամ երկրների համար «Հորիզոն 2020»-ի կողմից սահմանված մրցութային արտոնյալ պայմաններին: Այս համատեքստում ՀՀ ԿԳ նախարարն առաջարկել է գործնական քայլեր ձեռնարկել համատեղ գիտական դրամաշնորհների հայտեր ներկայացնելու և միասնական թիմեր ձևավորելու ուղղությամբ: Միաժամանակ ՀՀ ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնային է ինժեներատեխնիկական և գիտական ուղղությունների զարգացումը: Նշենք, որ Կրթության համաշխարհային համաժողովի աշխատանքները մեկնարկել են հունվարի 22-ին և կավարտվեն այսօր՝ հունվարի 24-ին: Համաժողովի շրջանակում ՀՀ ԿԳ նախարարը հանդիպումներ է ունեցել նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարի, Համաշխարհային բանկի և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: [img]http://st0.shamshyan.com/editor/002004000151678242848836.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0983785001516782428206468.jpg[/img] [img]http://st0.shamshyan.com/editor/0365838001516782429834553.jpg[/img]

Նմանատիպ նյութեր