211652_close_icon
views-count2701 դիտում article-date 10:05 24-01-2018

Վահրամ Բաղդասարյանը նորմալ է համարում գործընկեր ՀՅԴ-ի պահվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն սեթևեթանքների մեջ է. ՀՅԴ ներկայացուցիչները թեև գովաբանում են ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, ում առաջադրել է ՀՀԿ-ն, սակայն դեռևս չեն շտապում հայտարարել, որ կողմ են քվեարկելու: «Մենք կունենանք պաշտոնական հանդիպում, կքննարկենք խնդիրները: Անպաշտոն հանդիպում եղել է, բայց պաշտոնական հանդիպում լինի, կքննարկենք և կեզրակացնենք»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել էր ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, սակայն, նորմալ է համարել գործընկեր կուսակցության պահվածքը: Միաժամանակ նա ասել է, թե ՀՅԴ-ում նախապես տեղյակ են եղել թեկնածուի մասին, և նախնական կարծիքը եղել է բավարար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր