211652_close_icon
views-count60687 դիտում article-date 20:21 23-01-2018

ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը այցելեց Լոռու մարզ. գյուղացիները կատակում էին. «Չինովնիկները եթե նախարարի նման սարերն հելնեն՝ փորները կմաշեցնեն». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է Լոռու մարզ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարար Դ. Տոնոյանը տեղում ծանոթացել է Լոռու մարզի Թումանյան համայնքում հունվարի 21-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով ստեղծված իրավիճակին: Նախարարին ուղեկցում էր Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրեն Սերգեյ Վալկոն, Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանության ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Արամ Սահակյանը և ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ: Իրավիճակային լուծում գտնելու և հետագայում կանխարգելիչ ինժեներապաշտպանական միջոցառումներ կազմակերպելու նպատակով նախարարը տեղում հանձնարարականներ տվեց պատասխանատուներին: Նախարարի կողմից հանձնարարվեց նաև, որպեսզի ՀՀ ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության կենտրոնից կազմակեպվի շուրջօրյա հեթապահություն: Սողանքային մարմնի հետագա ակտիվացումները կանխելու նպատակով իրականացվելու է ինժեներաերկրաբանական հետազոտություն, որի հիման վրա կնախապատրաստվեն առաջարկություններ սողանքի վտանգը և հետագայում հնարավոր վթարային իրավիճակները կանխելու առաջարկություններ: Նախնական միջոցառումների շրջանակում իրականացվելու են առաջացած ճեղքերի կավային ջրակայուն գրունտներով փակման աշխատանքներ, ինչը կբացառի մակերևութային ջրերի հետագա ներթափանցումը գրունտի մեջ: Քանի որ տեղանքի ռելիեֆը թույլ չի տալիս ստանալ մեծ կետայնության պանարամային լուսանկարներ՝ իրավիճակը առավել պատկերավոր դարձնելու նպատակով լուսանկարահանումները կիրականացվեն անօդաչու թռչող սարքերի (դրոններ) միջոցով: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ԱԻ նախարարը ոտքով էր մի քանի կիլոմետր շրջում և տեղում ծանոթանում սողանքային հատվածներին, ապա որոշ պաշտոնյաներ մեծ դժվարությամբ էին հաղթահարում այդ բարձունքները՝ նախանձելով նախարար Դավիթ Տոնոյանին: Ժողովուրդն էլ տեսնելով դա, կեսկատակ- կեսլուրջ ասում էին. «Եթե նախարարի հետ եկած չինովնիկները օրը մի քանի անգամ սենց սարեր հելնեն իջնեն, ապա փորները կմաշի ու կդառնան անճանաչելի, բայց զատո հետո ԱԻ նախարարի նման հեշտ ու հանգիստ կմագլցեն սարերով»: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր