211652_close_icon
views-count29102 դիտում article-date 19:36 23-01-2018

Մահապատժի էին դատապարտվում այն երգահանները, որոնց երաժշտության մեջ խախտված էր հնչյունները. Արթուր Բուռնուչյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Meganews.am

Երաժշտությունը ֆենոմենալ երևույթ է: Նրա փոխհարաբերությունները մարդու հետ զարմանալի են: Մեղեդային հնչյունները հրաշքներ են գործում,մարդու մեջ արթնանում է հոգին, փոխվում է հոգեվիճակը, տրամադրությունը: [b] Meganews.am[/b]-ի բացառիկ հարցազրույցը մեղեդային հնչյունների հրաշքներ գործած , ճանաչված և սիրված երաժիշտ՝ Արթուր Բուռնուչյանի հետ, ով մեզ հետ կիսվեց իր ապագա ծրագրերով, ինչու չէ, նաև շոու - բիզնեսին առնչվող մի քանի գաղտնիքներով: [b]Ո՞րն է հայկական երաժշտությունը, ի՞նչ ակունքներ ունի, ի՞նչն է երաժշտությունը դարձնում հայկական:[/b] -- Գիտեք,երաժշտությունը բացառիկ երևույթ է` մշակույթի ամենանուրբ, միևնույն ժամանակ` ամենաազդեցիկ ոլորտներից մեկը: Մարդն այն կարող է օգտագործել որպես հզոր զենք` կատարելագործվելու և ստեղծագործելու համար, ինչու չէ, նաև` կործանելու և ոչնչացնելու նպատակով: [b]Նախնադարում հավատում էին, որ հնչյունների ներդաշնակության օրենքների խախտումը քայքայում է մարդու մարմինը, ներքին կառուցվածքը, արտաքին աշխարհի հետ հարաբերությունները, համաձայն ե՞ք այս կարծիքի հետ: [/b] --- Դուք գիտեք, օրինակ հին Չինաստանում մահապատժի էին դատապարտվում այն երգահանները, որոնց երաժշտության մեջ խախտված էր հնչյունների ներդաշնակությունը, ( ծիծաղում է...), բայց ցավոք մեզ մոտ նման բաներ գոյություն չունի, հիմա շատ են աղավաղում երաժշտությունը, որակյալ գործերը քիչ են, մենք ունենք մի քանի լավ երաժիշտներ, բայց անորակը շատացել է : Մանրամասներն՝ [url=http://meganews.am/articles/5551]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր