211652_close_icon
views-count14705 դիտում article-date 18:10 23-01-2018

Ռայան Գիգզ. Բարդ է ասել, թե ով ավելի շատ շահեց Մխիթարյանի ու Սանչեսի փոխանակումից

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգզը մեկնաբանել է Հենրիխ Մխիթարյանի ու Ալեքսիս Սանչեսի [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/22/1087352/]փոխանակումը [/url]«Արսենալի» ու «Մանչեսթեր Յունայթեդի» միջև: «Սանչեսի ձեռք բերումը ինչ որ տեղ ինձ հիշեցնում է Ռոբին վան Պերսիի տրանսֆերը «Արսենալից» «Մանչեսթեր Յունայթեդ»: Այն իմաստով, որ երկուսն էլ ակումբ տեղափոխվեց սուպերաստղերի կարգավիճակով և մենք արդեն կարող ենք այդ տեղափոխության մեջ օգուտ տեսնել: Թոփ-ֆուտբոլիստների տեղափոխությունը կարող է նրանց թիմակցների խաղամակարդակը բարձրացնել, այդ իսկ պատճառով Մոուրինյոն բարդ ընտրության առջև է երբեմն կանգնելու: Միգուցե, Մխիթարյանի մոտ ամեն ինչ ստացվի «Արսենալում», հնարավոր է, որ նա այնտեղ փայլի: Ինձ բարդ է ասել, թե ով ավելի շատ շահեց այս գործարքից», ասել է Գիգզը:

Նմանատիպ նյութեր