211652_close_icon
views-count3999 դիտում article-date 17:10 23-01-2018

Մեր բանակը ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները. Բակո Սահակյան

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը և 2018-ի անելիքներին: Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական [url=http://www.president.nkr.am/am/news/workingMeetings/3809/]կայքէջի[/url], իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է անցած տարի բանակաշինության ոլորտում իրականացված մեծածավալ աշխատանքներին, հանձնարարականներ տվել այս տարի նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ: Բակո Սահակյանը 2017-ին ոլորտում իրականացված աշխատանքները ընդհանուր առմամբ բավարար է գնահատել՝ նշելով, որ դրանց արդյունքները տեսանելի են: ԼՂ նախագահն ընդգծել է, որ ներկայացված առաջադրանքները կարևոր են և պահանջելու են ամենօրյա համակարգված, քրտնաջան աշխատանք հրամանատարական կազմի բոլոր օղակների կողմից: «Համոզված եմ, որ մեր բանակը, ինչպես միշտ, ի վիճակի է արդյունավետորեն լուծել իր առջև դրված խնդիրները: Պետությունն իր հերթին կշարունակի ուշադրության կենտրոնում պահել բանակաշինության ոլորտը, կանի հնարավոր ամեն ինչ զինված ուժերի մարտունակությունը բարձր պահելու, զինծառայողների սոցիալական հարցերը լուծելու ուղղությամբ», - նշել է Բակո Սահակյանը:

Նմանատիպ նյութեր