211652_close_icon
views-count4534 դիտում article-date 18:34 23-01-2018

Հայկ Մարտիրոսյան. Հաղթանակը նվիրում եմ ընտանիքիս և մարզչիս

Շախմատի Հայաստանի նորընծա չեմպիոն, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակից հետո ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում կիսվեց առաջին տպավորություններով. [b]- Հայկ, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Երկրորդ անգամ ես հանդես գալիս Հայաստանի առաջնությունում: Ի՞նչ սպասումներով էիր մեկնարկում: [/b] - Շնորհակալություն: Սպասումներս մեծ էին: Լրջորեն մարզվել էի և տրամադրված էի միայն հաղթանակի: Մրցաշարերում միշտ ձգտում եմ առաջին տեղը զբաղեցնել: Շուրջ մեկ տարի առաջ կյանքից հեռացավ մարզիչս՝ Աշոտ Անաստասյանը, որը շատ մեծ դեր է խաղացել իմ՝ որպես շախմատիստ ձևավորվելու գործում: և հիմա էլ, ամեն պարտիայում հիշում էի նրա խորհուրդները, որոնք ինձ շատ օգնեցին: Առաջնությունում հաղթանակս նվիրում եմ ընտանիքիս և մարզչիս հիշատակին: [b]- Ինչպիսի՞ն ստացվեց Հայաստանի առաջնությունը քեզ համար: [/b] - Մեկնարկում երեք անընդմեջ ոչ-ոքի ունեցա, բայց պարտիաները բավականին հետաքրքիր ստացվեցին: Ռոբերտ Հովհաննիսյանն այդ ընթացում երեք հաղթանակ էր տարել, այդ պատճառով պետք էր սկսել ավելի ռիսկային խաղ ցուցադրել: Սրեցի խաղի ընթացքը, և դա արդյունք տվեց: Ինձ հաջողվեց չորս պարտիայում անընդմեջ հաղթանակ գրանցել և հավասարվել Ռոբերտին: Թե ինչ ստացվեց եզրափակչում, ձեզ արդեն հայտնի է: [b]- Ինչպե՞ս դասավորվեց Ռոբերտ Հովհաննիսյանի հետ որոշիչ պարտիան եզրափակիչ տուրում: [/b] - Շատ հետաքրքիր: Որոշիչ պարտիաներում խաղալու փորձ արդեն ունեցել էի, ինչն ինձ օգնեց: Հաջողվեց խուսափել ավելորդ լարվածությունից և գործել ավելի սառնասրտորեն: Սկզբնախաղում փոքր թերացումներ կային, բայց ես վստահ էի, որ դիրքս ամուր է: Ռոբերտը հաղթանակի իրական հնարավորություններ չուներ: Վերջում ինձ հաջողվեց նկատելի առավելության հասնել, բայց քանի որ ոչ-ոքին հավասար էր հաղթանակի, ես ընդունեցի մրցակցի առաջարկը: [b]- Դու Հայաստանի ամենաերիտասա՞րդ չեմպիոնն ես: [/b] - Որքանով ինձ հայտնի է՝ այո: Հուլիսին 18 տարիս կլրանա: Ինձ ասացին, որ Լևոն Արոնյանը չեմպիոն դարձել է 20 տարեկանում: Ասեմ, որ ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է Լևոնի և այլ շախմատիստների հետ լինել հավաքականի կազմում: Կաշխատեմ բոլոր ուժերս և գիտելիքներս գործի դնել, որպեսզի հավաքականին օգտակար լինեմ: [b]- Ի՞նչ մրցաշարերի ես նախատեսում մասնակցել: [/b] - Առաջիկա մրցաշարը «Աէրոֆլոտ օփենն է», որը կանցկացվի Մոսկվայում ֆետրվարի 20-28-ը: Դրան կհաջորդի Եվրոպայի անհատական առաջնությունը (Բաթումի, մարտի 16-29-ը): և իհարկե, կրկին Բաթումում կայանալիք Օլիմպիադան (սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7):

Նմանատիպ նյութեր