211652_close_icon
views-count2616 դիտում article-date 16:19 23-01-2018

Կրեմլը հերքել է Սերգեյ Լավրովի՝ վատառողջ լինելու մասին լուրերը

Կրեմլը իրազեկված չէ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի որևէ հիվանդության մասին։ Այդ մասին այսօր պատասխանելով արևմտյան լրատվամիջոցներից մեկի ներկայացուցչի հարցին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ria Novosti-ն։ «Ես չգիտեմ, ես նրան տեսել եմ երեկ հեռուստացույցով, մամուլի ասուլիսի ժամանակ և այսօր բանակցություններ են լինելու։ Կարծում եմ, որ նա ևս լինելու է այդ բանակցություններում»,-ընդգծել է Պեսկովը։

Նմանատիպ նյութեր