211652_close_icon
views-count2759 դիտում article-date 14:57 23-01-2018

Անօթևան և մուրացիկ անձանց հայտնաբերման և աջակցության աշխատանքները մշտական ուշադրության կենտրոնում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությունը և համապատասխան այլ ստորաբաժանումները շարունակում են մայրաքաղաքում անօթևան և մուրացիկ անձանց հայտնաբերման, նրանց սոցիալական և այլ օգնություն ցուցաբերելու աշխատանքները: Մասնավորապես, 2017 թվականի ընթացքում հայտնաբերվել է մուրացկանությամբ զբաղվող 23 անչափահաս, որոնց խնդիրները քննարկվել են խնամակալության հանձնաժողովների կողմից և ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ: Նույն ժամանակահատվածում հայտնաբերվել և ժամանակավոր կացարան է տեղափոխվել չափահաս տարիքի 171 անօթևան, որոնցից 18-ը՝ մուրացկանությամբ զբաղվողներ: Անօթևաններից 139-ը մայրաքաղաքից են, 30-ը՝ մարզերից, 2-ը՝ արտասահմանից: Նրանցից 17-ը ազատազրկման վայրերից ազատ արձակված անձինք են, 51-ը՝ հաշմանդամություն ունեցող: Կատարված աշխատանքների արդյունքում 25 անօթևան տեղափոխվել է պետական խնամակալական հաստատություններ: Փաստաթղթավորվել է (քաղաքացիություն և անձնագրեր ստացել) 35 անօթևան մարդ, վերականգնվել է 16-ի թոշակավորման խնդիրը, 17-ը տեղավորվել են աշխատանքի: Ներկայում ժամանակավոր կացարանում բնակվում են 100 անօթևաններ, որոնցից 12-ը հոգեկան առողջության խնդիրներ ունեն, 25-ը ենթակա են տեղավորման պետական խնամակալական հաստատություններում, այդ թվում 14-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր