211652_close_icon
views-count7461 դիտում article-date 14:18 23-01-2018

Գերմանիայի օդանավակայաններից մեկում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել քրդերի ու թուրքերի միջև

Գերմանիայում թուրքերի և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել Հաննովերի օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է Focus թերթը, զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 180 մարդ։ Ամեն ինչ սկսվել է բողոքի ակցիաներից, որոնք կազմակերպել էին քրդերը` ընդդեմ Սիրիայի Աֆրինի շրջանում Թուրքիայի ձեռնարկած ռազմական օպերացիաների։ Ակցիան դուր չի եկել B տերմինալում գտնվող թորք ուղևորներին և նրանք հարձակվել են քուրդ ցուցարարների վրա։ Ոստիկաններն անմիջապես միջամտել են և փորձել բաժանել կռվի մասնակիցներին։ Տուժածներ չկան;

Նմանատիպ նյութեր