211652_close_icon
views-count2750 դիտում article-date 12:37 23-01-2018

Խոսրով Հարությունյանն ապահովեց ԱՎԾ պետի «անձեռնմխելիությունը». նրան պատգամավորները հարցեր չեն ուղղի. Aysor.am

Այսօր խորհրդարանում մեկնարկած գնաճի վերաբերյալ լսումները մեկնարկեցին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճով, հայտնում է [url=https://www.aysor.am/am/news/2018/01/23/%D4%BD%D5%B8%D5%BD%D6%80%D5%B8%D5%BE-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1364613]Aysor.am[/url]-ը։ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ իրենց հնարավորություն չի տրվելու Ազգային վիճակագրական ծառայության պետին հարցեր ուղղել, ինչին Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ հարկ չկա ԱՎԾ պետին ներքաշել քաղաքական բանավեճերի մեջ։ «ԱՎԾ պետը հաղորդմամբ է հանդես գալու և ոչ թե զեկույցով։ Օրենսդրությամբ Վիճակագրական ծառայությունը չի կարող ներքաշվել քաղաքական բանավեճի մեջ։ ԱՎԾ-ն կարող է ներկայացնել մեթոդաբանությունը, նրա ելույթը բացառապես տեղեկատվական է, նրան ներքաշելը քաղաքական դեբատների մեջ օրենսդրությամբ արգելված է», - հայտարարեց Հարությունյանը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.aysor.am/am/news/2018/01/23/%D4%BD%D5%B8%D5%BD%D6%80%D5%B8%D5%BE-%D5%80%D5%A1%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6/1364613]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր