211652_close_icon
views-count2812 դիտում article-date 14:05 23-01-2018

ԴԱՀԿ-ն հրապարակել է հունվարի 15-ից 19-ը ընկած ժամանակահատվածի վիճակագրությունը

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հունվարի 15-ից 19-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 2297 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 454 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 6 բողոքի: 2018 թվականի հունվարի 15-ից 19-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1648 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր