211652_close_icon
views-count6882 դիտում article-date 09:57 23-01-2018

Ո՞ւմ նկարն է փակցվելու աշխատասենյակներում՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Արմեն Սարգսյանի «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոչ մեկ անգամ բարձրաձայնվել է այն մասին, որ բոլոր պետական գերատեսչությունների ղեկավարների աշխատասենյակներում փակցված է նաև Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ զինանշանի և դրոշի կողքին: Սակայն, եթե վերջին երկուսը, ըստ Սահմանադրության, համարվում են պետության խորհրդանիշները, ապա Սերժ Սարգսյանի լուսանկարը փակցված է` քաղաքական ավանդույթից ելնելով, քանի որ նախագահն է համարվում պետության գլուխը: Եվ այժմ հարց է առաջանում՝ նոր Սահմանադրության պայմաններում՝ ապրիլի 9-ից հետո, ո՞ւմ լուսանկարը պետք է փակցվի պաշտոնյաների աշխատասենյակներում՝ նախագահի՞, թե՞ վարչապետի: Ի վերջո, Սահմանադրությամբ նախագահը շարունակում է համարվել պետության գլուխը, սակայն իրական ղեկավարը լինելու է վարչապետը: Ընդ որում, վարչապետն էլ լինելու է հենց իշխող կուսակցության առաջնորդը: «Ժողովուրդ» օրաթերթը` հասկանալու համար, թե, ի վերջո, ապրիլից հետո ում լուսանկարն է փակցվելու, զրուցեց սահմանադրագետ Գևորգ Դանիելյանի հետ, ով ընդգծեց, որ Սահմանադրությամբ ՀՀ խորհրդանիշները համարվում են զինանշանն ու դրոշը, և դժվարացավ մեկնաբանել, թե ում լուսանկարը կլինի ապրիլից հետո` դա համարելով քաղաքական ավանդույթ: Այժմ ՀՀԿ-ականները չեն մեկնաբանում, թե ինչպե՞ս է լուծվելու այս հարցը. հավատարիմ կմնան իրենց առաջնորդ Սերժ Սարգսյանի՞ն, թե, այնուամենայնիվ, կգերադասեն անկուսակցական Արմեն Սարգսյանի լուսանկարների ներքո աշխատելը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր