211652_close_icon
views-count13297 դիտում article-date 09:37 23-01-2018

Ո՞ւմ մասնավոր օդանավով է Դավոս մեկնել Կարեն Կարապետյանը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնեց Փարիզ, որտեղ այսօր կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մեկնեց Դավոս՝ մասնակցելու Դավոիս համաշխարհային տնտեսական համաժողովին: Ս. Սարգսյանը Ֆրանսիա մեկնեց ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով, ինչը Կ. Կարապետյանին զրկել էր նույն ինքնաթիռով Շվեյցարիա մեկնելու հնարավորությունից: Կարեն Կարապետյանը, սակայն, այս իրավիճակին յուրահատուկ լուծում էր գտել: նա անգամ օդից լուսանկար հրապարակեց, ցույց տալու համար, թե ինչպիսի օդանավով է մենկում Դավոս: «ՀՀ վարչապետը Դավոս է մեկնել մասնավոր օդանավով, որի վարձակալության համար, սակայն պետբյուջեից գումար չի հատկացվել»,- «ՀԺ»-ին փոխանցեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր