211652_close_icon
views-count19773 դիտում article-date 23:40 22-01-2018

Հենրիխ Մխիթարյան. Կատարվեց երազանքս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է իր [url=https://shamshyan.com/hy/article/2018/01/22/1087352/]տեղափոխությունը[/url] «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ»: «Շատ ուրախ եմ, որ մենքկարողացանք ավարտել այս գործարքն ու շատ ուրախ եմ լինել այստեղ: Իրականացավ իմ երազանքը, ես միշտ երազել եմ խաղալ «Արսենալում»: Միշտ հիացել եմ «Արսենալի» խաղով, նաև նրանով, թե ինչպես է Վենգերը ղեկավարում թիմը: Շատ երիտասարդ ֆուտբոլիստներ են խաղացել, նա նրանց մարզել է ու նրանք առաջընթաց են ունեցել: Իհարկե, սիրահարված եմ եղել Թիերի Անրիի խաղին: Հավանել եմ նրա խաղը, պատճառներից մեկը նաև դա է եղել, որ երկրպագել եմ «Արսենալին»: Այժմ, երբ ես այստեղ եմ, ամեն ինչ կանեմ ակումբի համար, որպեսզի պատմություն կերտեմ», ասել է Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր