211652_close_icon
views-count2103 դիտում article-date 22:12 22-01-2018

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին

Հունվարի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին` հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Նախարարը բարձր գնահատեց ՀԲԸՄ իրականացրած աշխատանքները Հայաստանի կրթական և մշակութային ոլորտներում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց առողջապահության ոլորտում սիրիահայերին աջակցելու և համատեղ իրականացրած աշխատանքների համար: Հրանուշ Հակոբյանը հատուկ շեշտեց ՀԲԸՄ աջակցությամբ Հայաստանում պոլիկլինիկական ծառայություններում սիրիահայ բժիշկների ներգրավումը և սիրիահայերին ցուցաբերվող բժշկական աջակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև հայրենադարձությանը վերաբերող խնդիրներ: Նախարարը նշեց, որ հայրենադարձության հարցում ՀԲԸՄ-ն միշտ եղել է գլխավոր հենասյուներից մեկը, և այսօր էլ իր մեծ դերը պետք է ունենա այդ գործում՝ հաշվի առնելով Հայաստանում սիրիահայերի ինտեգրման գործում ձեռք բերված փորձը:

Նմանատիպ նյութեր