211652_close_icon
views-count7549 դիտում article-date 22:49 22-01-2018

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

Հունվարի 20-ին, ժամը 12.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Սամարա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Արտյոմ Թ.-ն, որը 2013թ. հուլիսի 8-ից ՌԴ Սամարայի մարզի Պետ. թմրահսկողության վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228.1 հոդվածի (թմրանյութերի ապօրինի շրջանառություն) 3-րդ մասի «Գ» կետի մեղադրանքով:

Նմանատիպ նյութեր